Ինչպես հաղորդում է lenta.ru կայքը՝ այսուհետ «Одноклассники.ru» կայքի օգտատերերը կարող են իրենց էջ բեռնել վիդեոներ: Բեռնել հնարավոր է 20կբ.-ից մինչեւ 2գբ. ծավալով հոլովակներ ,ընդ որում՝ հոլովակները կարող են լինել հասանելի բոլորին կամ ըստ ցանկության: Եթե առաջանան խնդիրներ կապված բեռնված հոլովակների հեղինակային իրավունքների հետ, ապա «Одноклассники.ru»-ի մոդերատորները անմիջապես կջնջեն այն, եթե ստանան հաղորդագրություն հեղինակի կողմից: Այժմ ծրագիրը աշխատում է դեռ “Видео@Mail.Ru” -ի բազայում, իսկ գարնան ավարտին այն հասանելի կլինի կայքի բոլոր օգտատերերին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: