Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր ուժը կորցրած ճանաչեց մեծամասնական ու
համամասնական ընտրակարգերով առաջադրված պատգամավորի թեկնածուների ինքնաբացարկի 5 դիմում:
Ինքնաբացարկի է դիմել Հանրապետական կուսակցության համամասնական ընտրակարգով առաջադրված
Նարինե Միրզոյանը , 35 ընտրատարածքից՝ Գյումրի-գարեջուր ընկերության լաբորատորիայի վարիչ
Հայկ Սուլթանյանը: Նշենք, որ այս ընտրատարածքում մեկ թեկնածություն կա՝ ԲՀԿ-ական Սամվել
Բալասանյանն է: 38ընտրատարածքից հեռացավ անկուսակցական «Կապմատ» ընկերության տնօրեն Հայկ
Բարսամյանը
11-ից՝ անկուսակցական Կարեն Սմբատյանը: Ինքնաբացարկի է գնացել նաեւ
40ընտրատարածքից «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակի» բանվորուհի Սուսաննա Աբրահամյանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: