Այս տարվա մայիս ամսից Ռուսաստանում նոր օրենք է գործելու, որը միտում ունի կարգավորելու քաղաքացիների պահվածքը` հասարակական վայրերում. սույն օրենքով կարգավորվելու են մասնավորապես մարդկանց հագուկապի վերաբերյալ հարցերը` հաղորդում է directadvert.ru կայքը: Ռուսաստանաբնակ կանայք այլեւս իրավունք չեն ունենա հասարակական վայրերում երեւալ առանց նեքնաշորի, կամ թափանցիկ, բարեմասնությունները ցուցադրող հագուստով: Բացի այդ, կանանց արգելվելու է կրել այնպիսի կիսաշրջազգեստներ, որոնց երկարությունը 40 սմ-ից պակաս է: Օրենքն ուժի մեջ մտնելուց հետո, կանանց նաեւ արգելվելու է կրել ցանցանման զուգագուլպաներ, ծնկներից վերեւ ճիտքեր ունեցող կոշիկներ: Ինչ վերաբերվում է դիմահարդարմանը, ապա ըստ նոր օրենքի, այն չպետք է լինի ճչան եւ աչք ծագող : Օրենքի համաձայն, փողոց դուրս եկած բոլոր քաղաքացիների հագուստը պետք է լինի մաքուր եւ կոկիկ, վրան գրված չլինեն հայհոյախառն, գռեհիկ արտահայտություններ, թեկուզ օտար լեզուներով:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: