Լրահոս
Օրվա լրահոսը

Պարեկները կանգնեցնում են Երեւան մտնող բեռնատարները, Երեւանում փողոցներ են փակվել

Ապրիլ 26,2024 10:58

Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար ավտոմեքենաները` արգելելով նրանց մուտք գործել Երեւան։

Այս մասին տեղեկացնում է «Տավուշը հանուն հայրենիքի» ֆեսյբուքյան էջը։

Այսօր առավոտյան բեռնատարով փակել են նաեւ Ազատության պողոտան։

Իսկ Դավթաշեն վարչական շրջանում ինքնաբուխ իրազեկման ակցիա է իրականացվել. քաղաքացիներն առավոտյան 15 րոպեով փակել են ճանապարհը։

Հիշեցնենք, որ Տավուշի մարզում Կիրանց-Ոսկեպար հատվածն արդեն մի քանի օր է՝ փակ է:  Մարդիկ պայքարում են անօրինական սահմանազատման-սահմանագծման գործընթացի դեմ: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930