
Եւ այսպես, պատրաստում ենք ադի-բուդիները, հավաքվում ընկերներով ու դիտում «Մաքսանենգություն» ( Контрабанда) ֆիլմը: Ի դեպ, այս թրիլերը Մոսկվայի կինոթատրոններում սկսել է ցուցադրվել 2012 թվականի հունվարի 12-ից, իսկ Հայաստան դեռ չի հասել:
Հեղինակը Բալտասար Կորմակուրն է: Ֆիլմի միջոցով նա նկարագրում է մաքսանենգների կյանքը` մեծ համարձակություն ու բարձր դրույքներ: Հերիք է մի քիչ թուլանալ և մահն անխուսափելի է: Իսկ այդ ոլորտում Կրիսը լավագույնն է: Նրան անվանում են Գուդինի, բայց նա դուրս է գալիս այդ կեղտոտ խաղից, ամուսնանում է և սկսում իր սեփական բիզնեսը, բայց որոշ ժամանակ հետո, համգամանքների բերումով նորից վերադառնում:
«Մաքսանենգություն» ֆիլմը նկարահանվել է երեք քաղաքներում` ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա: Տևողությունը 109 րոպե է: Գլխավոր դերերում են Քեյթ Բեկինսեյլը, Մարկ Ուոլբերգը, Բեն Ֆոստերը, Ջիովաննի Րիբիզին, Լուկաս Խաասը, Սիմոնս Դիեգոն, Լունա Ժակլինը, Ուոլբերգ Կալեբը եւ Լենդրի Ջոնսը:
Filmx.net-ում այն ունի 80-ից ավել մեկնաբանություն: Գրեթե բոլորն են գոհ ֆիլմից: Հանդիպեցին նաև մարդիկ, ովքեր հավանել էին նաև ֆիլմի երգը (soundtrack), որի հեղինակը Քլինթոն Շորթերն է:
Ֆիլմն ամբողջությամբ, HD որակով կարող եք դիտել մի քանի ժամից «Առավոտ երիտասարդականի» ֆեյսբուքյան էջում, իսկ մինչ դա՝ Ձեզ ենք ներկայացնում «Մաքսանենգություն»-ի թրեյլերը.
Արամ Արարատյան


















































