
Կազմակերպության այս որոշումը Վանեսին եւ նրա պրոումոթերին չի գոհացնում: Նրանք ավելի քան վստահ են, որ չեմպիոնական գոտու համար մենամարտի իրավունքը նվաճել են դեռ անցած տարվանից: Սակայն WBC –ի ղեկավարությունը հիշեցրել է, որ վարկանիշային ցուցակի 1-ին հորիզոնականում գտնվող Վանեսը դրա համար դեռ պիտի մենամարտեր 2-րդ համարի` Ջեմս Քիրքլանդի հետ: Բայց քանի որ վերջինն ուսի վնասվածք է ստացել եւ մի քանի շաբաթ առաջ վիրահատվել է, Մարտիրոսյանին որպես մրցակից հասնում է ցուցակի 3-րդ հորիզոնականն զբաղեցնող Էրիսլենդի Լորան:
Այս պատմությունից հետո Վանեսի թիմը WBC-ից գրավոր 100%-անոց երաշխիք է պահանջում, որ պարտադրված այս մենամարտը վերջինն է լինելու չեմպիոնական մարտից առաջ: «Եթե սրանից հետո էլ Ալվարեսին չստանանք, այս ամենն ինչի՞ է պետք: Այդ ժամանակ ավելի լավ կլինի տեղափոխվել ուրիշ վարկածներ եւ այնտեղ գոտիներ նվաճել», – հայտարարել է Վանես Մարտիրոսյանի թիմը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































