Լրահոս
Օրվա լրահոսը

WBC-ն Վանես Մարտիրոսյանին լրացուցիչ մենամարտ է պարտադրում

Ապրիլ 24,2012 17:30

Առաջին միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Սաուլ Ալվարեսի հետ մենամարտի պարտադիր հավակնորդ, ամերիկաբնակ հայ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանին WBC-ն մեկ այլ` լրացուցիչ մարտ է պարտադրում: Նա պետք է մինչ այդ հանդիպի Էրիսլենդի Լորայի հետ:

Կազմակերպության այս որոշումը Վանեսին եւ նրա պրոումոթերին չի գոհացնում: Նրանք ավելի քան վստահ են, որ չեմպիոնական գոտու համար մենամարտի իրավունքը նվաճել են դեռ անցած տարվանից: Սակայն WBC –ի ղեկավարությունը հիշեցրել է, որ վարկանիշային ցուցակի 1-ին հորիզոնականում գտնվող Վանեսը դրա համար դեռ պիտի մենամարտեր 2-րդ համարի` Ջեմս Քիրքլանդի հետ: Բայց քանի որ վերջինն ուսի վնասվածք է ստացել եւ մի քանի շաբաթ առաջ վիրահատվել է, Մարտիրոսյանին որպես մրցակից հասնում է ցուցակի 3-րդ հորիզոնականն զբաղեցնող Էրիսլենդի Լորան:

Այս պատմությունից հետո Վանեսի թիմը WBC-ից գրավոր 100%-անոց երաշխիք է պահանջում, որ պարտադրված այս մենամարտը վերջինն է լինելու չեմպիոնական մարտից առաջ: «Եթե սրանից հետո էլ Ալվարեսին չստանանք, այս ամենն ինչի՞ է պետք: Այդ ժամանակ ավելի լավ կլինի տեղափոխվել ուրիշ վարկածներ եւ այնտեղ գոտիներ նվաճել», – հայտարարել է Վանես Մարտիրոսյանի թիմը:

 Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30