
ԵՊՀ պատմության ֆակուլետի դեկան, պատմագիտության դոկտոր-պրոֆեսոր Էդիկ Մինասյանը «Առավոտ երիտասարդականի» հետ զրույցում նշում է, որ «Հոշոտված Հայաստանը» դեռ ոչ մի տեղ չի ցուցադրվել. «Ֆիլմը ձեռք է բերվել Հայոց ցեղասպանության պատմության թանգարանից: Պատմական վավերագրական փաստեր են: Մեր գլխավոր խնդիրը ցեղասպանության միջազգային ճանաչումն է: Այսօր այն կանգ է առել և 25 երկրներ չեն ընդունել, սակայն կարծում եմ, որ մեզ համար կա ավելի կարևոր հարց` հատուցման պահանջը: Պատմաբանների մասնակցությամբ միջազգային ատյաններում պետք է բարձրացվի ճանաչման և հատուցման հարցը»:
Պարոն Մինասյանը նկատում է, որ պատմության ֆակուլտետի ուսանողության մեծ մասը հետաքրքվրած է 1915 թվականին տեղի ունեցած ոճրագործությունով: Նրանք գալիս են ու տալիս իրենց հուզող հարցերը:
«Ի՞նչ խոսք, կան նաև այնպիսինները, ովքեր իրենց հետաքրքրությամբ զիջում են մյուսներին»,- ասում է դեկանը:
Պատմության ֆակուլտետի ուսանող Վանիկ Չալոյանը մտնում է հետաքրքրվողների շարքում: Հայոց ցեղասպանությամբ հհետաքրքրված է այնքան, որքանով որ պետք է հետաքրքրված լինի յուրաքանչյուր հայ: Պետք է ջանք ու եռանդ չխնայել ցեղասպանության միջազգային ճանաչման և համաշխարհային դատապարտման գործում. Վանիկի կոչն է բոլորին: Իր ասածը նա պատկերացնում է զանգվածային միջոցառումների անցկացմամբ ու այն միշտ հիշելով:
«Համոզված եմ` Թուրքիան ճանաչելու է Հայոց մեծ ցեղասպանությունը»,- ասում է ուսանողը:
Արամ Արարատյան


















































