
Մասնավորապես Արծվիկ Մինասյանն իր ելույթում շեշտեց, թե՝ ընտրուրթյունններին քիչ օր է մնացել, արտաշատցիներն էլ արդեն տեսել են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին, ծանոթ են նրանց ծրագրերին ու մտադրություններին, նաեւ հայտարարեց, թե «արդեն հաստատվել է, որ ՀՅԴ-ն իր ներկայացրած ծրագրով մրցակցությունից դուրս է: «Մենք ունենք մրցունակ, արդար ու բարեկեցիկ երկիր կառուցելու ծրագիր, որը հիմնված է արդարության ու ազատության սկզբունքների վրա»,- հայտարարեց նա։
Հետո հակիրճ անդրադարձավ այդ ծրագրի մասնավորապես սոցիալ-տնտեսական հատվածներին՝ համարելով, որ այդ խնդիրները սրացված զգացվում է նաեւ Արարատի մարզում եւ Արտաշատում: Մինասյանը հայտարարեց, թե մարդկանց թիվ մեծ խնդիրը աշխատատեղերի բացակայությունն է, ու խոստացավ, որ Դաշնակացության՝ ԱԺ-ում մեծ ներկայության դեպքում, այդ կուսակցությունը ծրագրում է 200 հազար աշախատեղ բացել, նաեւ շեշտակիորեն բարձրացնել աշխատավարձերը՝ 500 հազարից ոչ պակաս, կենսաթոշակները ներկայիս 31.255 դրամի փոխարեն սահմանել 63.000 դրամ, ամեն տարի 5-6 հազար անհատույց բնակարան կառուցել սոցիալապես անապահով մարդկանց եւ երիտասարդ ընտանիքների համար, ամեն մի երեխայի համար նպաստ սահմանել 20 հազարական դրամ, իսկ 4-ից ավելի երեխա ունեցողներին՝ 80 հազար դրամ նպաստ հատկացնել: Արծվիկ Մինասյանը խոստացավ, որ այս ծրագիրը իրատեսական է, եւ Դաշնակցությունն իր ծրագրում մատնանշել է նաեւ դրա համար անհրաժեշտ ֆինանսավորման աղբյուրները: Նա նաեւ հայտարարեց. «Մենք՝ որպես սոցիալիստական եւ հեղափոխական ուժ, երաշխավորելու ենք հեղափոխություն՝ նկատի ունենալով ՀՅԴ-ի նախընտրական արմատական ու համակարգային փոփոխությունների ծրագիրը, որը նրա ասելով, Հայաստանի հասարակության համար ապահովելու է տարածաշրջանի երկրներին չզիջող կենսամակարդակ, իսկ որոշ երկրներից՝ նաեւ առաջ է լինելու»: Պատգամավորը նաեւ ամեն տարի հասարակությանը հաշվետու լինելու խոստում տվեց ու կոչ արեց՝ ընտրել ՀՅԴ-ին. «Այո ասենք Դաշնակցությանը, որպեսզի վերադարձնենք մեր արժանապտովությունը, մենք ասում ենք, որ ՀՅԴ-ի հաղթանակի դեպքում հաղթելու է հայի այն տեսակը, որը երբեք գլուխը չի խոնհարում եւ պատրաստ է կերտել ազատ, անկախ ու միացյալ Հայաստան»:


















































