Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն՝ որպես հեղափոխական ուժ, հեղափոխություն խոստացավ

Ապրիլ 26,2012 00:34

Հայ հեղափոխական դաշնակցությունը երեկ Արարատի մարզի Արտաշատ քաղաքում էր: Դաշնակցության հանրահավաքն այս քաղաքում տեղի ունեցավ թատրոնին հարող տարածքում, ուր, ինչպես մյուս բոլոր մարզային կենտրոններում, արդեն մեծ բեմ էր տեղադրվել, որովհետեւ ընտրողների հետ հանդիպմանն էլի համերգային ծրագիր էր հաջորդելու: Ելույթով հանդես եկան ոչ միայն ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Արմեն Ռուսատմայնն ու կուսակցության նախընտրական քարոզչության համակարգող Աղվան Վարդանյանը, այլեւ այդ ընտրատարածքում ՀՅԴ կողմից մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածու Մանվել Հայրապետյանը:

Մասնավորապես Արծվիկ Մինասյանն իր ելույթում շեշտեց, թե՝ ընտրուրթյունններին քիչ օր է մնացել, արտաշատցիներն էլ արդեն տեսել են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերին, ծանոթ են նրանց ծրագրերին ու մտադրություններին, նաեւ հայտարարեց, թե «արդեն հաստատվել է, որ ՀՅԴ-ն իր ներկայացրած ծրագրով մրցակցությունից դուրս է: «Մենք ունենք մրցունակ, արդար ու բարեկեցիկ երկիր կառուցելու ծրագիր, որը հիմնված է արդարության ու ազատության սկզբունքների վրա»,- հայտարարեց նա։

Հետո հակիրճ անդրադարձավ այդ ծրագրի մասնավորապես սոցիալ-տնտեսական հատվածներին՝ համարելով, որ այդ խնդիրները սրացված զգացվում է նաեւ Արարատի մարզում եւ Արտաշատում: Մինասյանը հայտարարեց, թե մարդկանց թիվ մեծ խնդիրը աշխատատեղերի բացակայությունն է, ու խոստացավ, որ Դաշնակացության՝ ԱԺ-ում մեծ ներկայության դեպքում, այդ կուսակցությունը ծրագրում է 200 հազար աշախատեղ բացել, նաեւ շեշտակիորեն բարձրացնել աշխատավարձերը՝ 500 հազարից ոչ պակաս, կենսաթոշակները  ներկայիս 31.255 դրամի փոխարեն սահմանել  63.000 դրամ, ամեն տարի 5-6 հազար  անհատույց բնակարան կառուցել սոցիալապես անապահով մարդկանց եւ երիտասարդ ընտանիքների համար, ամեն մի երեխայի համար նպաստ սահմանել  20 հազարական դրամ, իսկ 4-ից ավելի երեխա ունեցողներին՝ 80 հազար դրամ նպաստ հատկացնել: Արծվիկ Մինասյանը խոստացավ, որ այս ծրագիրը իրատեսական է, եւ Դաշնակցությունն իր ծրագրում մատնանշել է նաեւ դրա համար անհրաժեշտ ֆինանսավորման աղբյուրները: Նա նաեւ հայտարարեց. «Մենք՝ որպես սոցիալիստական եւ հեղափոխական  ուժ,  երաշխավորելու ենք հեղափոխություն՝ նկատի ունենալով ՀՅԴ-ի նախընտրական արմատական ու համակարգային փոփոխությունների ծրագիրը, որը նրա ասելով, Հայաստանի հասարակության համար ապահովելու է  տարածաշրջանի երկրներին չզիջող կենսամակարդակ, իսկ որոշ երկրներից՝ նաեւ առաջ է լինելու»: Պատգամավորը նաեւ ամեն տարի հասարակությանը հաշվետու լինելու խոստում տվեց ու կոչ արեց՝ ընտրել ՀՅԴ-ին. «Այո ասենք Դաշնակցությանը, որպեսզի  վերադարձնենք մեր արժանապտովությունը, մենք  ասում ենք, որ ՀՅԴ-ի հաղթանակի դեպքում հաղթելու է  հայի այն տեսակը,  որը երբեք գլուխը չի խոնհարում եւ պատրաստ է կերտել ազատ, անկախ ու միացյալ Հայաստան»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30