«Вверхтормашками» կամ «Head Over Heels». Այս ֆիլմի գլխավոր հերոսուհին մի չքնաղ աղջիկ է կրթված ընտանիքից: Անունն Ամանդա է: Նրա բախտը միշտ չի բերում անձնական կյանքում: Մի օր էլ իր սիրեցյալին բռանցնում է ուրիշ կնոջ հետ: Գթասրտություն է անում, թողնում այդ տունը նախկին ընկերոջն ու փնտրում նոր «ապաստարան»: Ավելի ուշ գտնում է ոչ մեծ սենյակ շքեղ տնակներից մեկում: Այնտեղ բնակվում են գեղեցիկ մոդելներ: Հենց այս նոր բնակավայրում է, որ տեղի է ունենում Ամանդայի ճակատագրական հանդիպումը նոր հարևանի հետ: Աղջիկը սիրահրավում է նրան առաջին իսկ հայացքից: Սակայն հետագայում ականատեսն է դառնում մի ահավոր տեսարանի` Ջիմին բեյսբոլի բիտայով ծեծում է անծանոթ մի աղջկա: Օ ոչ, միթե նա նորից նրա ընտրյալը անհաջողի մեկն է:
Այս հետաքրքրի սցենարի հեղինակը Մարկ Ուոտերսն է: Նկարահանվել է 2001 թվականին` ԱՄՆ-ում: Տևողությունը 82 րոպե է: Իսկ գլխավոր դերերում են Մոնիկա Պոտտերը, Ֆրեդդի Պրինցը, Չայնա Չոուն, Շալոմ Խառլոուն, Իվանա Միլիշեվիչը, Տոմիկո Ֆռեյզեռը, Ջեյ Բռազոն, Ստենլի Դե Սանտիսը և այլոք:
Filmx.net կաքում հանդիպեցինք մի այսպիսի խորհուրդ-մեկնաբանության. «Թեթևֆիլմէ: Կարելիէհենցքնելուցառաջդիտել»: Բայց կար նաև բացասական մեկնաբանւթյուն. «Հիմարֆիլմ: ԱՄՆ–նինչպեսմիշտզարմացնումէ»:
«Вверх тормашками» ֆիլմն ամբողջությամբ կարող եք դիտել «Առավոտ երիտասարդականի» ֆեյսբուքյան էջում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: