
Նիբերգ-Ֆրանկենհաուզերը պարզաբանել է, որ որոշումը կայացնելիս հաշվի չեն առնվել այն դրդապատճառները, որոնց պատճառով երկիրը որոշում է կայացրել իր մասնակիցներին Բաքու չուղարկել: «Կա օրակարգ, և որոշված ժամկետից հետո երկիրը, որը մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել, չի կարող փոխել իր որոշումը», – նշել է նա՝ պարզաբանելով, որ հենց այդ իրավիճակն է տեղի ունեցել Հայաստանի պարագայում: Հրաժարվելու մասին հայտարարվել է, երբ հրաժարվելու համար նախատեսված բոլոր ժամկետները անցած էին:
Տարօրինակ է, սակայն, որ երբ ադրբեջանական կողմը նույն ադ «Եվրատեսիլի» հայտ ներկայացնելուց օրեր առաջ սպառնում է ոչնչացնել բոլոր հայերին կամ ասում, որ աշխարհի հայերն իրենց թշնամիներն են, եվրոպական «արդարամիտ» կառույցը չի տուգանում, բայց երբ Հայաստանը իր իսկ անվտանգության համար հրաժարվում է, դառնում է մեղավոր: Իսկ ո՞ւր էր այն «Եվրատեսիլը», երբ հայ մասնակցի օգտին քվեարկելու համար ադրբեջանցիներին հատուկ ծառայությունները բերման էին ենթարկում կամ ընդհանրապես արգելափակվում էր հայ մասնակցի համար նախատեսված SMS-ը:
Այսօր, ի դեպ, մամուլի ասուլիսի ժամանակ, ԵՀՄ գլխավոր տնօրեն Ինգրիդ Դելտոնեն նշել է, որ Երևանի` մասնակցությունից հրաժարվելու քայլը «Խորհրդի կանոններին չի համապատասխանում»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ միջագային նշանակության շատ պարբերականներ նշում են, որ «Եվրատեսիլը» Բաքվում անցկացնելու, այսինքն ադրբեջանցի մասնակցի հաղթելու որոշումը արժեցել է մոտ 10 մլն դոլար:
Hayeli. am


















































