
Հանձնաժողովի նիստի աշխատանքները ղեկավարում էր ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:
Հանձնաժողովի այս նիստում քննարկվեց աջակցող աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված երեք սենյականոց բնակարանների 81 ընտանիքների փաստաթղթերի փաթեթներ, որոցից մեծ մասը ճանաչվեցին շահառուներ, ինչպես նաև քննարկվեց և հաստատվեց բնակարանների բաշխման վիճակահանությունների անցկացման կարգը և ժամկետները:
Բնակբաշխման հանձնաժողովի որոշմամբ Գյումրու Մուշ-2 և Անի թաղամասերում կառուցված 1756 բնակարանները վիճակահանություների միջոցով կսկսվեն բաշխվել 10 օրից, հետևյալ հերթականությամբ` 464 հատ 3 և նախորդից մնացած 16 հատ 4 սենյականոց, 528 հատ 2 սենյականոց և ապա վերջում 1 սենյականոց 640 հատ բնակարանները: Բոլոր բնակարնների բանալիները շահառուներին կտրամադրվեն և վերջիններս վերջապես բնակարանամուտ կկարողանան տոնել աշնանը` սեպտեմբեր-հոկտոմբեր ամիսներին:
Կարդացեք նաև
Վերջում ավելացնենք, որ «Շիրակ կենտրոնը» մասնակցում և դիտարկում է ՀՀ կառավարության բնակբաշխման հանձանժողովի բոլոր նիստերի աշխատանքները, ինչպես նաև ամբողջական մոնիտորինգի է ենթարկելու բնակարանների հատկացման գործընթացը, այդ թվում` տեսաձայնագրելու և համացանցում է տեղադրելու բնակարանների վիճակահանությունների ողջ ընթացքի տեսագրությունները:
«Շիրակ կենտրոն» ՀԿ


















































