Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում վերսկսվեց բնակբաշխման գործընթացը

Մայիս 16,2012 19:43

  Մեկամսյա դադարից հետո` այսօր, ՀՀ քաղաքաշինության նախարարությունում, կայացավ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային շինարարության ծրագրերի շրջանակներում կառուցված բնակելի տների (բնակարանների) հատկացման հարցերով հանձնաժողովի հերթական նիստը:

Հանձնաժողովի նիստի աշխատանքները ղեկավարում էր ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը:

Հանձնաժողովի այս նիստում քննարկվեց աջակցող աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրված երեք սենյականոց բնակարանների 81 ընտանիքների փաստաթղթերի փաթեթներ, որոցից մեծ մասը ճանաչվեցին շահառուներ, ինչպես նաև քննարկվեց և հաստատվեց բնակարանների բաշխման վիճակահանությունների անցկացման կարգը և ժամկետները:

Բնակբաշխման հանձնաժողովի որոշմամբ Գյումրու Մուշ-2 և Անի թաղամասերում կառուցված 1756 բնակարանները վիճակահանություների միջոցով կսկսվեն բաշխվել 10 օրից, հետևյալ հերթականությամբ` 464 հատ 3 և նախորդից մնացած 16 հատ 4 սենյականոց, 528 հատ 2 սենյականոց և ապա վերջում 1 սենյականոց 640 հատ բնակարանները:  Բոլոր բնակարնների բանալիները շահառուներին կտրամադրվեն և վերջիններս վերջապես բնակարանամուտ կկարողանան տոնել աշնանը` սեպտեմբեր-հոկտոմբեր ամիսներին:

Վերջում ավելացնենք, որ «Շիրակ կենտրոնը» մասնակցում և դիտարկում է ՀՀ կառավարության բնակբաշխման հանձանժողովի բոլոր նիստերի աշխատանքները, ինչպես նաև ամբողջական մոնիտորինգի է ենթարկելու բնակարանների հատկացման գործընթացը, այդ թվում` տեսաձայնագրելու և համացանցում է տեղադրելու բնակարանների վիճակահանությունների ողջ ընթացքի տեսագրությունները:

 

«Շիրակ կենտրոն» ՀԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031