Ճանաչված ստիլիստ Սերգեյ Զվերեւը խոսել է այն մասին, թե ինչպես է որոշ ժամանակ առաջ ապրել երգչուհի Լոլիտայի հետ, մոտավորապես միեւնույն բնակարանում ու նույնիսկ ցանկացել նրա հետ սիրային հարաբերություններ ունենալ: Զվերեւը կիսվել է իրենց հարաբերությունների մասին. պատմել, որ մի անգամ պատահաբար հանդիպել են շուկայում, զրույցի ժամանակ պարզել, որ ապրում են հարեւանությամբ: Այդ պահից սկսած մտերմացել են, Լոլիտան Զվերեւին պարբերաբար իր տուն է հրավիրել բորշչ ուտելու: Զվերեւը նաեւ ասել է, որ Լոլիտան եղել է իր առաջին սերը. հաղորդում է eg.ru կայքը:
Այժմ նրանք պարզապես ընկերներ են, իսկ հանդիպումներ տեղի են ունենում հազվադեպ, կամ էլ՝ օդանավակայաններում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: