Լրահոս
Օրվա լրահոսը

Շինարարներին չեմ ճանաչում, բայց հեռակա սիրում եմ էդ մարդկանց․ Փաշինյան

Փետրվար 16,2023 14:23

Շինարարներին չեմ ճանաչում, բայց հեռակա սիրում եմ էդ մարդկանց.  խոստովանեց Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստում՝ շնորհակալություն հայտնելով բոլոր այն շինարարական ընկերություններին, որոնք իրենց գործը լավ են անում։

«Այստեղ խոսքը միայն տեխնիկական չէ, հարցը սոցիալ-հոգեբանական է, քաղաքակրթական է։ Չափազանց կարևոր աշխատանք է, որ այդ մարդիկ անում են, ես ուզում եմ այդպես վերաբերվել, որ ոչ թե ասֆալտ փռեն, կատոկ քշեն, այլ քաղաքակրթական հետք թողնեն»,-ասաց նա։

Անդրադառնալով վթարների վիճակագրությանը՝ Փաշինյանն այն կապեց նաև այն հանգամանքի հետ, թե ինչ որակով են գծանշումներն արված, ինչ որակով է ճանապարհը կահավորված:

«Ուզում եմ մեր սիրելի հայրենակիցներին խնդրել, որ նրանք, ովքեր կրակելու հետ սեր ունեն, դրա համար կան հրաձգարաններ, ճանապարհային նշանները նրա համար չեն, որ կանգնենք, գյուղի մոտակայքում սկսենք կրակել, տեսնենք, թե ով է ավելի լավ կրակում ճանապարհային նշանների վրա: Դրա համար կան հրաձգարաններ, էլ չեմ ասում, որ կարելի է նաեւ այլ տեղերում դա փորձարկել, եթե իհարկե, զենքն օրինական է»,-ասաց նա:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728