Կնոջ եւ որդու հետ Լաս Վեգասում հանգստացող «Մանչեսթեր Յունայթեդի» եւ ֆուտբոլի Անգլիայի հավաքականի հարձակվող Ուեյն Ռունին գիշերները ժամանակն անցկացնում է կազինոներում եւ գիշերային ակումբներում:
Վերջիններից մեկի ականատես այցելուներից մեկը պատմել է. «Ակումբի առջեւ մարդիկ հերթ էին կանգնել, սակայն դռները ֆուտբոլային աստղի առջեւ բացվեցին արտահերթ: Ներս մտնելով՝ Ռունին գնաց VIP գոտի, որտեղ էլ ամբողջ գիշերն անցկացրեց գեղեցիկ աղջիկների շրջապատում: Բայց հետաքրքիր էր, որ նա զուգարան գնում էր թիկնապահների ուղեկցությամբ»: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: