Այս պահին «Փարվանա» ռեստորանում երկրի առաջին դեմքերը մասնակցում են պատգամավոր Սամվել Ալեքսանյանի կազմակերպած միջոցառմանը: Թիվ 7 ընտրատարածքում «ազատ, արդար ու մրցակցային ընտրությունների» ավարտին նվիրված միջոցառմանը մասնակցում են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Մասնակիցները մոտ 200 հոգի կլինեն: Տոնակատարությունը սկսվեց Վազգեն Սարգսյանի ու Անդրանիկ Մարգարյանի հիշատակի մեծարանքով, ՀՀԿ անցած ուղու գնահատանքով: Պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հրաժարվեց որեւէ հարցի պատասխանելուց, միայն ասաց, թե լավ կլիներ, որ Նիկոլ Փաշինյանը իր հրավերքը չմերժեր: Հիշեցնենք, որ այսօրվա տոնակատարությանը պարոն Ալեքսանյանը հրավիրել էր նաեւ նույն ընտրատարածքում առաջադրված պատգամավորի թեկնածու Նիկոլ Փաշինյանին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: