
Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը այսօր մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը 13 տարի է` Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ է, ու չի հիշում որևէ դեպք, որ Մշակույթի նախարարությանը ենթարկվող հուշարձանների պահպանության վարչությունը Շիրակի մարզում մի եկեղեցի կամ մատուռ վերանորոգեր կամ քարը քարին դներ: «Բացարձակապես ավելորդ , փող ուտող, փող ծախսող կառույց է, պորտաբույծ ու ձրիակեր կառույց է»,-հուշարձանների պահպանման վարչությանը այսպիսի բնութագիր տվեց սրբազանը: Aravot.am-ի այն հարցին էլ, թե Ձեր պրակտիկայում նման դեպք եղե՞լ էր, որ եկեղեցի կառուցող մարդուն դատախազություն տային, սրբազանն ասաց. «Սա առաջին դեպքն է, և հուսամ վերջինն է»:
Այս թեմայի շուրջ գյուղապետի ամբողջական բողոքն ու Միքայել եպիսկոպոս Աջապահյանի պարզաբանումները ընթերցեք տպագիր «Առավոտի» առաջիկա համարներում:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Կարդացեք նաև


















































