Google-ն ավարտել է բջջային էլեկտրոնիկա արտադրող Motorola Mobility-ի գնման գործարքը: Այս գործարքը ընկերությունների միջև գաղտնիորեն կնքվել էր դեռեւս օգոստոսի 12-ին: Motorola-ի ձեռքբերումը հնարավորություն կտա Google-ին ապահովել Android էկո համակարգ և կնպաստի բջջային շուկայում մրցակցության բարձրացմանը: motofans.org-ի փոխանցմամբ գործարքի հաջող իրականացման առիթով Google -ի հիմնադիրներից Լարի Փեյջը ասել է. «Ես անհամբեր սպասում եմ Motorol-ցիներին մեր Google-ցիների ընտանիք ընդունելուն»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: