«Fakt» թերթը գրել է, թե Լեհաստանի «Իրավունք եւ արդարություն» խոշորագույն ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին խայտառակություն է համարում այն, որ ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչին թույլատրել են Վարշավայի ստադիոնում երկու խաղի համար գնել նախագահական օթյակը:
Կաչինսկուն զայրացնում է ոչ թե այն, որ դրանից կհարստանա ՈՒԵՖԱ-ն, այլ այն, որ այդ հանդիպումներին երկրի ղեկավարն իր օթյակից հետեւել չի կարողանա: «Քանի որ Եվրոպայի առաջնությունն անցկացվում է մեր պետության ազգային ստադիոնում, Լեհաստանի ղեկավարը, անկախ նրանից, թե ես նրան ինչպես եմ վերաբերվում, պիտի որոշակի առավելություն ունենա: Սա խայտառակություն է», – հայտարարել է Յարոսլավ Կաչինսկին: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: