Լրահոս
Օրվա լրահոսը

Աբրամովիչը խայտառակել է Լեհաստանը

Մայիս 28,2012 22:27

«Fakt» թերթը գրել է, թե Լեհաստանի «Իրավունք եւ արդարություն» խոշորագույն ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Յարոսլավ Կաչինսկին խայտառակություն է համարում այն, որ ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչին թույլատրել են Վարշավայի ստադիոնում երկու խաղի համար գնել նախագահական օթյակը:
Կաչինսկուն զայրացնում է ոչ թե այն, որ դրանից կհարստանա ՈՒԵՖԱ-ն, այլ այն, որ այդ հանդիպումներին երկրի ղեկավարն իր օթյակից հետեւել չի կարողանա: «Քանի որ Եվրոպայի առաջնությունն անցկացվում է մեր պետության ազգային ստադիոնում, Լեհաստանի ղեկավարը, անկախ նրանից, թե ես նրան ինչպես եմ վերաբերվում, պիտի որոշակի առավելություն ունենա: Սա խայտառակություն է», – հայտարարել է Յարոսլավ Կաչինսկին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031