Մյունխենի «Բավարիայի» կառավարման խորհրդի նախագահ Ֆրանց Բեկենբաուերը, նույն ինքը՝ «Կայզեր Ֆրանցը», դարձել է Ռուսաստանի գազային հասարակության (ՌԳՀ) դեսպան: Այս մասին տեղեկացրել է գերմանական «Bild»-ը:
ՌԳՀ-ն միավորում է Ռուսաստանի գազարտադրողների 97%-ին եւ ի դեմս «Գազպրոմի» կարեւորագույն դերակատարություն ունի երկրում սպորտի զարգացման գործում՝ լիելով ոլորտի գլխավոր հովանավորներից մեկը: Մասնավորապես, «Գազպրոմը» ֆինանսավորում է 2014 թվականի Սոչիի օլիմպիական խաղերը, 2016 թվականի տափօղակով հոկեյի եւ 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունները:
Պայմանագիրը Ֆրանց Բեկենբաուերի հետ ստորագրվել է առնվազն հինգ տարի ժամկետով: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: