Այսօր Orange-ը հայտարարեց, որ երկարացնում է հատուկ առաջարկը, որի շրջանակներում ձայնային ծառայությունների բոլոր բաժանորդները յուրաքանչյուր շաբաթ ունեն բացառիկ հնարավորություն ստանալու ուղեգիր դեպի այն երկիր, որտեղից հեռախոսազանգ են ստացել:
Կարդացեք նաև

« Առաջարկը, որ մենք ներկայացրեցինք մի քանի շաբաթ առաջ, շատ մեծ հետաքրքրություն առաջացրեց մեր բաժանորդների շրջանում: Այդ պատճառով էլ ցանկանում ենք երկարացնել փոքրիկ հրաշքների այս հնարավորությունը: Արդեն բազմաթիվ բաժանորդներ են ստացել հնարավորություն` մեկնելու իրենց հարազատներին հյուր, իսկ ամառային շրջանը թերևս լավագույնն է ճամփորդելու համար: Խորհուրդ ենք տալիս մեր բոլոր բաժանորդներին խրախուսել արտերկրում ապրող իրենց ազգականներին ու մտերիմներին ավելի հաճախ զանգահարել իրենց Orange համարին », ասաց Orange Արմենիայի գլխավոր տնօրեն տնօրեն Բրունո Դյութուան:
Յուրաքանչյուր շաբաթվա երջանիկ բաժանորդի անունը կհրապարակվի հաջորդող շաբաթվա ընթացքում:
Հիշեցնենք, որ առաջին յոթ շաբաթների ընթացքում գրանցված 50,000-րդական բաժանորդներից վեցը զանգ էին ստացել Ռուսաստանի տարբեր քաղաքներից, իսկ մեկը` Ամերիկայի Միացյալ Նահանգներից:




















































