
Ըստ նրա. «Ի տարբերություն Ադրբեջանի, որը շատ մեծ ռեսուրսներ ունի եւ դրանով է պայմանավորված շատ դիվանագետների խոսքը, հայտարարությունները իրենց մասին եւ էներգետիկ շահերը, տարբեր տնտեսական շահեր, մենք ընդամենը դիվանագիտական օղակներում պիտի շատ ակտիվ աշխատենք, որպեսզի կարողանանք այդ հարթություններում մեր դիրքերը գնալով ուժեղացնենք: Մեր գերխնդիրը երբեք չպիտի լինի զինվորներ սպանելը, դա չի կարող լինել գերխնդիր: Մեր գերխնդիրը պետք է լինի խաղաղության պահպանումն ամեն գնով: Սա չի նշանակում լռել, մենք չենք լռում, մենք նույնիսկ կարող ենք ոչ համարժեք պատասխաններ տալ, բայց դա գերխնդիր չպիտի լինի: Մենք պիտի պայքարենք, ամեն ինչ անենք, որ մեր զինվորները չզոհվեն. Այսինքն` խաղաղություն լինի ամեն գնով»:
Մեր հարցին` այնուամենայնիվ, մեր բանակում հանիրավի զոհեր չե՞ն լինում` տիկին Աճեմյանը պատասխանեց. «Բանակն այնպիսի վայր է, որտեղ շատ բաներ են լինում, որովհետեւ այդ երեխաները հասարակությունից են դուրս գալիս, դրա համար մենք ամեն ինչ պիտի անենք, որպեսզի ընտանիքներում, դպրոցներում, ինստիտուտներում այդ երեխաների հետ ե’ւ հոգեբանորեն, ե’ւ ֆիզիկապես աշխատեն, որպեսզի իրենք պատրաստ լինեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
















































