
Հարսանիքը կայանալու է Բարսելոնայում, որտեղ բնակվում է զույգը: Թե իսպանացիները եւ թե կոլումբիացիներն, իհարկե, անհամբերությամբ են սպասում այդ օրվան, սակայն «Բարսելոնայի» երկրպագուները դեռ չեն մոռացել ոչ վաղ անցյալում Շակիրայի անվան հետ կապված սկանդալը, երբ երգչուհին մինչեւ Պիկեին հանդիպելը ոչ թե իրենց ոխերիմ թշնամի «Ռեալի» սովորական այլ՝ պատվավոր երկրպագուն էր: Ավելին, արքայական ակումբի այն ժամանակվա աստղեր Բեքհեմն ու Զիդանը, անգամ, հանդիպումներից մեկից առաջ գեղեցկուհի երգչուհուն նրա անունով մարզաշապիկ էին նվիրել: Միակ արտահայտությունը, որով Շակիրան արդարացել է բարսելոնցի ֆանատների առջեւ եղել է հետույալը. «Սրտին չես թելադրի»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































