Ռուս հայտնի հաղորդավարուհի Քսենյա Սոբչակը բացառել է այն, որ հարբած վիճակում ինքն է զանգել Անաստասիա Վոլոչկովային: Վերջինս ավելի վաղ հայտարարել էր, որ Սոբչակը հարբած վախեցրել է իրեն:
«Ես չգիտեմ, թե ով է եղել ու ինձ չի էլ հետաքրքրում»,- ասել է հաղորդավարուհին ու իր Թվիթերի էջում գրել` ինչո՞ւ են ինձ վրա կենտրոնացել, չեմ հասկանում՝ ի՞նչ է կատարվում:
Մյուս կողմից էլ Վոլոչկովայի մամլո խոսնակն էլ հայտարարել է, որ բոլորին ցույց են տալու երկուսի հեռախոսազրույցը: Հայտնում է Ria Novosti-ին:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: