
«Հայ խոհարարական ավանդույթների զարգացման ու պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ Սեդրակ Մամուլյանն այս մասով ասաց, որ մյուսների չմասնակցելու պատճառը, ըստ իրենց տեղեկության` եղել է գումարը. «Պատճառաբանում են, թե չեն կարող մասնակցել փառատոնին, քանի որ այդքան ֆինանս չեն կարող տրամադրել: Իսկ ֆինանսը կապված էր լինելու ընդամենը ուտեստների պատրաստման հետ»,-ասում է նա:
Փառատոնի կազմակերպիչները վստահեցնում են, որ նմանատիպ տոների ընթացքում հաջողվել է վերականգնել զուտ հայկական ճաշատեսակների տասնյակ բաղադրատոմսեր, որոնք բաժանվում են բոլոր ցանկացողներին: Այս գործը ստանձնել է «Հայ խոհարարական զարգացման ու պահպանման» հասարակական կազմակերպությունը: Փառատոնի նպատակն է նպաստել հայկական ավանդական ուտելիքների պահպանմանը, ինչպես նաեւ` դրանք ներկայացնել ժամանակակից սերնդին:
«Ամեն ինչ շատ լավ է, բացառությամբ մի բանի: Շատ տաղավարներ ուտելիքները հյուրասիրելու փոխարեն հանել են վաճառքի: Ամոթ է, չի կարելի նման կերպ վարվե»լ,-բորբոքված ասում է 63-ամյա Սեդա Պետրոսյանը, ով երկրորդ անգամ է ներկա է գտնվում փառատոնին:
Հայկական խոհանոցը վերականգնելու եւ ներկայացնելու ընթացքում, ներկայացվում է նաեւ հայկական երգն ու պարը: Փառատոնին իրենց մասնակցությունն ունեցան «Պարենք հայերեն» երիտասարդական նախաձեռնությունը:
Ի դեպ, Խոհարարների միջազգային օրը Հայաստանում դեռ պաշտոնապես ճանաչված չէ. «Դիմել ենք նախորդ ԱԺ-ին, դիմելու ենք նաեւ նորընտիր ԱԺ-ին՝ հունիսի 12-ը հայ խոհարարների օր հայտարարելու համար»,-ասում է Սեդրակ Մամուլյանը:
Քրիստինա Միրզոյան


















































