Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ նյարդաբանի՝ ընդունելության քննությունները դաժանություն են

Հունիս 13,2012 17:18

 ԵՊԲՀ-ի շարունակական եւ հետդիպլոմային կրթության ֆակուլտետի նյարդաբանության ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների.թեկնածու «Արթմեդ» բժշկական վերականգնողական կենտրոնի նյարդաբանության կլինիկայի ղեկավար Աշոտ Քոսյանի խոսքով՝ մարդիկ ունեն տարբեր տիպի նյարդային համակարգ, շատերի համար քննությունը հասարակ երեւույթ է, ոմանց մոտ սթրեսային: «Դա անհատական է: Որպես նյարդաբան ասեմ, որ քննությունը տեղով սթրես է: Հայաստանում անցկացվող քննությունները կարիք ունեն փոփոխության, վերանայելու: Շատ երկրներում ընդունելության քննություններ չկան, բոլոր դիմորդներն ընդունվում են ու նրանց թիվը տարիների ընթացքում աստիճանաբար նվազում է: Գուցե մեզ մոտ էլ այդպես արվի ու աստիճանաբար սովորողները մնան, չսովորողները դուրս գան: Գուցե վերանայել սա, որովհետեւ այդպես սթրեսներն էլ կվերանան»,- ասաց Քոսյանը:

Նյարդաբանի փոխանցմամբ՝ հատկապես մեր երիտասարդների համար, որոնք ծնվել են Հայաստանի ամենածանր տարիներին, որոնց ծնողներն են ապրել սթրես ու երեխաների նյարդային համակարգն էլ տեղից կայուն չէ, ընդունելության քննությունները ավելորդ սթրես են:

«Ընդունելության քննություն հանձնող դիմորդը կարծես ֆինալ դուրս եկած լինի, այդ մեկ հնարավորությունն է, եթե չհանձնեց՝ դուրս է մնում, իսկ դա մեծ սթրես է, սա դաժանություն է, այսպես չի կարելի, սխալ է միայն մեկ հնարավորություն տալ դիմորդին: Գուցե այդ մեկ անգամը դիմորդը վատ զգա իրեն եւ այլն, այդպես չի կարելի գնահատել նրա գիտելիքները»,-ասաց Քոսյանը՝ հավելելով, որ սթրեսը վարակիչ է, եթե ծնողները սթրեսի մեջ ընկան, երեխան էլ կվարակվի, իսկ եթե ծնողը սառնասիրտ լինի, կամ գոնե երեխային ցույց չտա իր սթրեսը, երեխայի վիճակն էլ լավ կլինի:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930