Երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանը պատրաստվում է ամուսնանալ: Լուրը դեռ մի քանի ժամ էր, ինչ հայտնի էր հանրությանը, երբ ֆեյսբուքում սկսվեցին Մարիաննայի երկրպագուների ու ոչ երկրպագուների գրառումները. «Էս երբ մեծացավ, որ արդեն ամուսնանումա)))», «Ինչ լավաաա, երջանկություն իրան»…
Երգչուհին պատրաստվում է ամուսնանալ այս հուլիսին: Bravo.am-ին տեղեկացրել է, որ արդեն պատրաստ են հարսանեկան զգեստները. «Երկու շոր եմ հագնելու, որոնք պատրաստի են, հատուկ կարել չեմ տվել»: Հարսանեկան արարողության մասին Մարիաննան գերադասել է խոսել հարսանիքից հետո: Սակայն մինչ հարսանիքը նա պատրաստվում է նաև նկարահանել նոր տեսահոլովակ «Քիչ են, քիչ» երգի հիման վրա: Երգի խոսքերը գրել է երգչուհին, երաժշտության և գործիքավորման հեղինակը Դավիթ Բադալյանն է:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: