Եվրո 2012-ի մեկնարկից ի վեր Լեհաստանի ոստիկանությունը տարբեր իրավախախտումների համար ընդհանուր առմամբ ձերբակալել է 515 մարդու: Այս մասին լրատվամիջոցներին տեղեկացրել է Լեհաստանի ՆԳՆ ղեկավար Յացեկ Չիխոցկին: Նախարարի մեջբերած վիճակագրության համաձայն, ձերբակալվածներից 362-ը Լեհաստանի քաղաքացի է, 153-ը՝ արտասահմանցի, որոնց ճնշող մեծամասնությունը ռուսներ են: Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: