Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի հետ երկար տարիներ աշխատած Գյումրու գլխավոր ճարտարապետը հրաժարվեց ցուցմունք տալ դատարանում

Մարտ 24,2026 18:21 Share

ՀՀ հակակոռուպցիոն դատարանում ընթանում է Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ ենթադրյալ կաշառքի գործով դատավարությունը։

Գյումրու քաղաքապետը մեղադրվում է Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանի հետ նախնական պայմանավորվածությամբ՝ իրենց իշխանական և ծառայողական լիազորությունները օգտագործելով՝ գործարար Սևակ Գոմցյանին պատկանող առևտրի և սպասարկման համար նախատեսված հասարակական նշանակության ինքնակամ կառույցն օրինականացնելու նպատակով խոշոր չափերով՝ 4 միլիոն ՀՀ դրամ կաշառք գումար ստանալու մեջ։

Այսօր դատարան հարցաքննության էին հրավիրել մեղադրյալներ Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ու Սևակ Գոմցյանը։

Հենրիկ Գասպարյանը, որը երկար տարիներ աշխատել է Վարդան Ղուկասյանի հետ, այսօր հրաժարվեց ցուցմունք տալ։ Դատարանը հրապարակելու է նրա նախաքննական ցուցմունքը։

Հիշեցնենք, որ Հենրիկ Գասպարյանը տնային կալանքի մեջ է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Լուսանկարը՝ արխիվային

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031