
17-ամյա Մերի Բադալյանը սովորում է Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում: Նա պատմում է, որ վերսկսել է համալսարան հաճախել այն ժամանակ, երբ ընկերները պատրաստում էին իրենց անհատական աշխատանքները. «Բոլորը հանձնել էին, միայն ես էի մնացել: Ես անգամ չէի հասցրել ավարտին հասցնել աշխատանքս և չէի էլ կարող, քանի որ վնասել էի ձեռքերս: Պատասխանելով իմ սիրելի թեման` ես ստացա առավելագույն` 10-ը գնահատականը: Ավելի վաղ ինձ զանգահարել էին Կրթության և գիտության նախարարությունից և խնդրել ցանկացած խնդրի դեպքում զանգահարել: Այնուամենայնիվ, զանգահարելու անհրաժեշտություն չառաջացավ»:
Մերի Բադալյանն ասում է՝ տուժած ուսանողներին առաջարկվել է գրավոր քննությունը հանձնել բանավոր, քանի որ գրել չէին կարող: Դասախոսներից մի քանիսն էլ լրացուցիչ օրեր են նշանակել բաց թողածը լրացնելու համար: Այսինքն՝ ամեն ինչ արվում է՝ տուժած ուսանողներին օգնելու և ուսումնական տարին հաջող ավարտելու համար:
Լիլի Բադալյան` mynews.am


















































