
Ի դեպ, «Երևանյան պրեմիերաների» ծրագրում կցուցադրվի նաև Կաննի փառատոնի այս տարվա բացման ֆիլմը` Ուես Անդերսոնի «Լուսնկայի թագավորություն»-ը (“Moonrise Kingdom”): «Երևանյան պրեմիերաները» կներկայացնի նաև Կաննի հիմնական մրցույթի մասնակից «Բլուրներից այն կողմ» (“Beyond the Hills”) (ռեժ.` Քրիստիան Մունջու) և «Դրախտ. սեր» (“Paradise: Love”) (ռեժ.` Ուլրիխ Զայդլ) ֆիլմերը: Հիշեցնենք նաև, որ 2011 և 2012թթ. ՖԻՊՐԵՍԻ մրցանակակիրներ «Մշուշում» (“In the Fog”) (ռեժ.`Սերգեյ Լոզնիցա) և «Իշխանավորը» (“The Minister”) (ռեժ.`Պիեռ Շյոլեռ) ֆիլմերը ներկայացված են «Ոսկե ծիրան»-ի հիմնական մրցութային ծրագրում:
Խորհրդանշական է, որ Երևանի միջազգային կինոփառատոնը այս տարի կմեկնարկի գրական ստեղծագործության էկրանավորմամբ. ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Ոսկե ծիրան»-ն այս տարի կազդարարվի Համո Բեկնազարյանի` 1926թ. ստեղծված «Շոր և Շորշոռ» կատակերգությամբ (ըստ` Մ.Բագրատունու պատմվածքի), որը հուլիսի 8-ին կներկայացվի Վահագն Հայրապետյանի և իր ջազ-խմբի նոր երաժշտական ձևավորմամբ:
Կարդացեք նաև
«Ոսկե ծիրան» Երևանի 9-րդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա հուլիսի 8-15-ը: Փառատոնն իրականանում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ:


















































