Ֆեյսբուքյան օգտատերերի աչքից չի վրիպել Youtube-ում վերջերս տեղադրված ուկրաինական շոուբիզնեսի ամենաքննարկվող զույգի` հայազգի մերկապարուհի, երգչուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) և երգիչ Վիտալի Կոզլովսկիի, նոր ամառային տեսահոլովակը: Երգը կոչվում է Потанцуй: Այն նկարահանելու համար ստիպված են եղել «ռինգ» դուրս գալ, որտեղ էլ ընթացել է «պարային մենամարտերը»:
Մերկապարուհու մասին շատերը տեղյակ չէին, բայց նրա այցը Հայաստատն հանրաճանաչ դարձրեց նրան հայրենիքում: Ոմանք դրական, որոշներն էլ բացասական վերաբերմունք դրսևորեցին Վարդայի նկատմամբ` ելնելով ֆեյսբուքյան գրառումներից:
Օգտատերերից շատերին հետաքրքրում է, թե արդյոք այս երգը կունենա իր հայերեն տարբերակը, ինչպես նախորդը, թե ոչ. սա առայժմ պարզ չէ:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: