
Երկրորդով նախատեսվում է, որ այն դեպքում, երբ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել հաշվետու տարվա դեկտեմբերի 15-ից հետո, իսկ մահն արձանագրվել է հաջորդ տարվա հունվարի 15-ից (ճանապարհատրանսպորտային պատահարի տարեկան տվյալների ամփոփման կարգով սահմանված վերջնաժամկետից) հետո, անգամ 30-օրյա ժամկետի պահպանման պարագայում մահացած անձանց տվյալները որպես ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհված չեն հաշվառվում:
Գործող որոշման համաձայն, պետական վիճակագրության մեջ որպես զոհված հաշվառվում են բոլոր այն տուժածները, որոնք մահացել են ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ստացած վնասվածքներից` անկախ պատահարի և մահվան միջև ընկած ժամանակահատվածից:
ՀՀ ոստիկանության հիմնավորմամբ, պետական վիճակագրության մեջ որպես զոհված հաշվառելու 30-օրյա ժամկետ սահմանող լրացումների նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական հաշվառումը միջազգային պրակտիկայում ընդունված կանոններին համապատասխան իրականացնելու անհրաժեշտությամբ:
Կարդացեք նաև
«Փաստինֆո» գործակալություն


















































