Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՏՊ-ների հետևանքով հաշվառված զոհվածների թիվը նվազեցվու՞մ է

Հուլիս 02,2012 19:19

ՀՀ կառավարության հուլիսի 4-ի նիստի օրակարգում ընդգրկված է «Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման կարգը սահմանելու մասին» կառավարության 2007 թ. նոյեմբերի 8-ի որոշման մեջ լրացումներ կատարելու մասին ոստիկանության ներկայացրած որոշման նախագիծը:  Ըստ այդմ, առաջարկվում է գործող որոշման հավելվածը լրացնել նոր երկու կետերով: Առաջինով սահմանվում է, որ պետական վիճակագրության մեջ որպես ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհված են հաշվառվում այն անձանց տվյալները, որոնք մահացել են պատահարը տեղի ունենալու օրվանից 30 օրվա ընթացքում:

Երկրորդով նախատեսվում է, որ այն դեպքում, երբ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել հաշվետու տարվա դեկտեմբերի 15-ից հետո, իսկ մահն արձանագրվել է հաջորդ տարվա հունվարի 15-ից (ճանապարհատրանսպորտային պատահարի տարեկան տվյալների ամփոփման կարգով  սահմանված վերջնաժամկետից) հետո, անգամ 30-օրյա ժամկետի պահպանման պարագայում մահացած անձանց տվյալները որպես ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհված չեն հաշվառվում:

Գործող որոշման համաձայն, պետական վիճակագրության մեջ որպես զոհված հաշվառվում են բոլոր այն տուժածները, որոնք մահացել են ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով ստացած վնասվածքներից` անկախ պատահարի և մահվան միջև ընկած ժամանակահատվածից:

ՀՀ ոստիկանության հիմնավորմամբ, պետական վիճակագրության մեջ որպես զոհված հաշվառելու 30-օրյա ժամկետ սահմանող լրացումների նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական հաշվառումը միջազգային պրակտիկայում ընդունված կանոններին համապատասխան իրականացնելու անհրաժեշտությամբ:

«Փաստինֆո» գործակալություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031