
Հարսանիքը կայացել է Միջերկրական ծովի ափին 11-րդ դարում կառուցված Կաստիլյո դե Տամարիտ ամրոցում: «Հրաշալի օր է», գրել է իսպանացին Facebook-ի իր էջում եւ տեղադրել հարսանիքից մի քանի լուսանկարներ: Աստղի պսակադրությանը մասնակցել է 700 մարդ: Այդ թվում` համաշխարհային ֆուտբոլի այնպիսի աստղեր ու գործիչներ Լիոնել Մեսսին, Չավին, Պեդրոն, Խերարդ Պիկեն, Կարլես Պույոլը, Սեսկ Ֆաբրեգասը, Սերխիո Բուսկետսը, Վիկտոր Վալդեսը, Իկեր Կասիլյասը, «Բարսելոնայի» նախկին եւ ներկայիս նախագահներ Ժոան Լապորտան եւ Սանդրո Ռոսելը, «Անժիի» հարձակվող Սամյուել Էտո`Օն, կատալոնացիների նախկին մարզիչ Խոսեպ Գվարդիոլան, Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն, հավաքականում նրա նախորդներ Լուիս Արագոնեսն ու Խոսե Անտոնիո Կամաչոն եւ ուրիշներ:
Ինյեստայի ընտրյալը սովորական վարսահարդար է: Սակայն, հասկանալի է, Աննա Օրտիսը մտադիր է ապագայում իր սեփական սալոնն ունենալ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































