
Խոսելով ժամանանակից կինոյի նշանակությունից՝ ռեժիսորը կարծիք հայտնեց, որ կինոն ապրանք է, իսկ կինեմատոգրաֆիան՝ ոչ. «Այն տարածության մեջ մշտապես զարգացող եւ փոփոխվող երեւույթ է, բայց ժամանակը խժռում է նույնիսկ ամենամեծ ֆիլմերը, ի տարբերություն երգերի: Կինեմատոգրաֆիայում կատարյալ գործեր չկան: Հաճախ ինքս եմ իմ ֆիլմերի հանդիսատեսը դառնում՝ շտկելով դրանք»:
Ինչ վերաբերում է երիտասարդ սերնդի դերասաններին, Սոկուրովը նշեց, որ հիացած է հատկապես ճապոնացի դերասաններով եւ Իրանի ժամանակակից կինեմատոգրաֆիայով:
Հանդիսատեսի հարցին, թե ինչ լուծում կառաջարկի ռեժիսորը հայկական սերիալների առնչությամբ, Սոկուրովը պատասխանեց. «Հայ ազգը պետք է վերանայի ինքն իրեն: Գտեք տաղանդավոր մարդկանց եւ օգնեք, որ ինչ-որ բան կարողանան անել»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ


















































