Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնին շնորհվել է «Ազգային» կարգավիճակ

Հոկտեմբեր 19,2023 18:06
tatron

ՀՀ կառավարության որոշմամբ Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնին շնորհվել է «Ազգային» կարգավիճակ:

Համաձայն հիմնավորման՝ Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը հանդիսանում է Հայաստանի մշակութային առաջատար թատերախմբերից մեկը, որն իր գործունեությամբ նպաստում է ոչ տիկնիկային արվեստի և գեղագիտական դաստիրակության զարգացմանը:

Ավելի քան ութ տասնամյա գործունեության ընթացքում թատրոնը հայ երեխաների համար ներկայացրել տիկնիկային արվեստը՝ նպաստելով դրա տարածմանը: Թատրոնում մշտապես ներկայացված են հայ և համաշխարհային գրականության լավագույն ստեղծագործությունները: Իր գործունեության ընթացքում թատրոնում բեմադրվել է ավելի քան 435 ներկայացում, որին ներկա է եղել ավելի քան 5.000.000 հանդիսատես։

Թատրոնն հանդիսատեսին ներկայանում է տիկնիկային արվեստի բոլոր ժանրերով՝ ձեռնոցային, խամաճիկային, ձողիկավոր, պլանշետային, տանտամարեսկոներ, մամոլենգեներ, մանեկեններ, ստվերային տիկնիկներ։ Թատրոնի ակտիվ խաղացանկում ներկա պահին ավելի քան 40 ներկայացում կա:

Թատրոնը նաև ակտիվ շրջագայում է՝ հյուրախաղային գործունեություն ծավալելով արտերկրում և ՀՀ մարզերում: Թատրոնը մասնակցել է մոտ 100 միջազգային փառատոների, մասնավորապես՝ ԱՄՆ, Կանադա, Կոստա Ռիկա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Լեհաստան, Չեխիա, Սերբիա, Հունգարիա, Լիտվա, Ռումինիա, Բելառուս, Մոլդովա, Վրաստան, Ղազախստան, ԱՄԷ, Լիբանան, Եգիպտոս, Սիրիա, Թունիս, Իրան, Հնդկաստան, Թաիլանդ, Բահրեյն՝ արժանանալով տարբեր մրցանակների ու դիպլոմների, այդ թվում` ամենահեղինակավոր փառատոներում («Չեխովյան», «Ոսկե դիմակ» և այլք):

 Թատրոնի գործունեությունը և հարուստ փորձը հիմք են հանդիսացել մարզերում տիկնիկային թատերախմբերի ձևավորման համար, որոնց մշտապես ցուցաբերվում է մասնագիտական աջակցություն՝ մասնագիտական վերապատրաստումների միջոցով:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031