Հերթական տեսահոլովակը՝ Մադոննայի երկրպագուների համար: «Turn me the radio», այսպես է կոչվում այն երգը, որն ամիսներ շարունակ լսում էինք տարբեր ռադիոալիքներով և իհարկե Youtube-ով: Այժմ Ձեզ եմ ներկայացնում երգի տեսահոլովակը, որը Youtube-ում արդեն հասցրել է գրանցել 1039815 դիտում: Բայց ինչպես պարզ դարձավ Bravo.am-ում գրած կարծիքներից՝ այս տեսահոլովակի մասին, շատերին այն դուր չի եկել, նույնիսկ կար կարծիք, թե Մադոննան փորձում է նմանվել Լեդի Գագային, ոմանք էլ պարզապես արտահայտել էին իրենց վերաբերմունքը Մադոննայի նկատմամբ, գրելով՝ «Ատում եմ իրան», «Էս ինչ անդուր կերպարա էս Մադոննան, ոնց որ սատանա լինի»:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: