Երեկ՝ հուլիսի 22-ին, մահացել է ուկրաինացի դերասան, ռուսական և ուկրաինական մշակույթի տաղանդաշատ ներկայացուցիչ Բոգդան Ստուպկան: Արդեն չորս ամիս է, ինչ դերասանը գտնվում էր հիվանդանոցում: Ստուպկայի հարազատներն ու մտերիմները դերասանին հրաժեշտ են տալու վաղը՝ հուլիսի 24-ին: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հանձնարարել է վարչապետ Նիկոլայ Ազարովին ստեղծել Ստուպկայի թաղման կազմակերպման հարցերով հանձնաժողով:
Բոգդան Ստուպկան կինոյում է 1970-ից՝ նկարահանվելով շուրջ 90 ֆիլմում: Նրան ճանաչում են բերել «Սպիտակ թռչունը սև նշանով», «Հրով և թրով» ֆիլմերը, իսկ վերջին ամենահայտնի դերերն էին՝ Տարաս Բուլբան՝ համանուն ֆիլմում և Գրիգորի Շամանովը` «Տուն» ֆիլմում: Նշեմ նաև, որ 2011թ. օգոստոսին Բոգդան Ստուպկային շնորհվել է Ուկրաինայի հերոսի կոչում:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: