
Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանի ու Էրիկ Կարապետյանի հարսանեկան արարողությունը տեղի է ունեցել հունիսի 8-ին, սակայն զույգը հարսանիքից անմիջապես հետո չի մեկնել հանգստի. «Արտասահմանից հյուրեր ունեցանք, որոնք չէին եղել Հայաստանում, եւ պարտավորվեցինք նրանց հետ շրջել հայրենիքի պատմամշակութային վայրերով: Իսկ մեղրամիսը որոշել ենք անցկացնել Կիպրոսում», – ասել է Նազիկը
Տարածված լուրերի համաձայն՝ երգչուհի Լուսինան պատրաստվում է ամուսնանալ, իսկ ամուսնության քավորն ու քովորակինը լինելու են Լևոն Քոչարյանն ու Սիրուշոն: Լուրերը հավաստի են, թե ոչ՝ դեռ պարզ չէ:
Այս ամիս պետք է տեղի ունենար երգչուհի Մարիաննա Հովհաննիսյանի հարսանիքը, սակայն այն չի կայացել: Երգչուհին նշանը հետ է տվել, նրա խոսքով՝ վեճը եղել է թե´ իր ու Արմանի, և թե´ իրենց ընտանիքիների միջեւ: Բաժանումից հետո Մարիաննան իր ընտանիքի հետ մեկնել է Վրաստան` իր փոքր եղբոր մրցումներին, հիմա Երեւանում է, ցանկանում է ամառային հանգիստն անցկացնել արտերկրում. «Ծնողներս նորմալ արձագանքեցին` հասկանալով իմ որոշումը: Հասկացել են պատճառներն ու իմ կողքին են», – Bravo.am-ի հետ զրույցում ասել է Մարիաննան: Երգչուհին այլեւս չի փորձում պլանավորել անձնական կյանքը, ասում է` ժամանակը ցույց կտա. «Կարծում եմ` ինչպես պետք է լինի, այդպես էլ կլինի: Հայտնի ասացվածքը հիշենք` ուզում ես ծիծաղեցնել Աստծուն, պատմիր նրան քո պլանների մասին: Դրա համար ես ոչինչ չեմ պլանավորում»:
Սիրուշոն դեռ շարունակում է շրջագայել, նա իր ընտանիքի անդամների, ծնողների հետ մեկնել էր Հունաստան: Նա վայելում է հանգիստն ու չի մոռանում տպավորություններով և լուսանկարներով կիսվել երկրպագուների հետ՝ իր ֆեյսբուքյան էջում:
Տիգրանուհի Թասլակյան


















































