
«Պետք է ինչ-որ տեղից սկսել, որպեսզի փողոցը չզբաղվի երեխայի դաստիարակությամբ: Փոքրիկների դեպքում ՝ ծնողները պետք է մտերմիկ զրույցներ ունենան երեխաների հետ, հավաստի ինֆորմացիա տալ նրանց: Չասել, որ իրենց արագիլն է բերել: Օրինակ՝ կարելի է նկարների տեսքով փոքրիկներին բացատրել, ցույց տալ հղի կանանց, ասել, որ երեխան մայրիկի փորիկից է առաջացել: Ծնողը պետք է ճիշտ հիմք գցի, որ երեխան փողոցից գռեհիկ, հակասական ինֆորմացիա չստանա»:
Շահրամանյանը շեշտում է՝ դպրոցներում գրեթե չի ուսուցանվում սեռակրթություն, եւ այս մասով բաց ունենք. «Կարծում եմ՝ լավ կլիներ, որ գոնե բուհերում ներմուծվեր այդ առարկան, առաջին կուրսերում ուսուցանվեր դասախոսությունների տեսքով, որպեսզի դեռահասները լսեն մասնագետին, հարցեր հղեն եւ ի վերջո հասկանան, որ սեռական առողջությունը ամոթալի չէ»:
ԱՄՆ-ից ժամանած մանկական հոգեբույժ Արթուր Պողոսյանի կարծիքով էլ՝ խնդիրը միջազգային է: Ըստ նրա՝ ԱՄՆ-ի բնակչության համար սեռակրթության հարցը եւս խնդիր է. «Այս առումով տեսակետները բազմաթիվ են: Բայց, նախեւառաջ, ծնողները երեխայի հարցերին պետք է տան նրանց տարիքին համապատասխան պատասխան: Շատ կարեւոր է, որ ծնողը միշտ երեխայի համար բաց պահի ճանապարհները, որ վերջինն առանց կաշկանդվելու հարցնի ամեն ինչ: Երեխային չպետք է ասել՝ չգիտեմ: Եվ եթե հարցի պատասխանն այդ պահին չունեք, ավելի լավ է ասել, կմտածեմ՝ կպատասխանեմ»: Պողոսյանի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում բնական ծննդաբերության ջատագովները նույնիսկ խրախուսում են, որ ընտանիքի անդամները, մյուս երեխաները, նույնպես ներկա լինեն կնոջ բնական ծննդաբերությանը. «Ամեն դեպքում՝ բնությանը մոտ գտնվելը, ինքդ քո բնական իմպուլսներին ու բնազդներին տեղյակ լինելը, եւ նրանց սոցիալական հղկման հետեւանքով առաջացած փոփոխություններին մասին իմանալը բարեկիրթ եւ զարգացած մարդու պարտականությունն է»,-հավելեց Պողոսյանը:
Կարդացեք նաև
Եվա ՀԱԿՈԲՅԱՆ


















































