Իթըն Բորտնիկը դեռ 11 տարեկան է, բայց իր երաժշտական տաղանդով արդեն հասցրել է գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում: Նա համաշխարահային ռեկորդ է սահմանել` դառնալով սեփական համերգային շրջագայությունը ձեռնարկած աշխարհի ամենաերիտասարդ մենակատարը: 6-րդ դասարանում սովորող դաշնակահարն իր առաջին շրջագայությունը կատարել է 9 տարեկանում: Բորտնիկը նվագել սկսել է 3 տարեկանից: Շուտով նա նոր շրջագայության կմեկնի, ինչպես նաև կթողարկի It’s All About Music խորագրով սինգլը: Ստացված ողջ հասույթով էլ բարեգործություն կանի:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: