
«Շատ լավ երգ է»,- գրել է օգտատերերից մեկը: Մեկ այլ օգտատերի կարծիքով` երաժշտությունը ծանոթ է, եւ կարծում է` ռուսական երգից է: «Տեսահոլովակը լավն է, բայց երգի բառերը պրիմիտիվ են, լավ ես պարում Օլգա ջան»,- գրել է Սյուզկան: «Շատ լավն է, համ երգը, համ էլ տեսահոլովակը». «Անձամբ ես այս երգը իմ փլեյլիստում չէի ներառի, երգը վատը չէ, տեսահոլովակն էլ ոչնչով չի զարմացնում, միայն ուրախալի է այն փաստը, որ մեր երգիչները սկսել են պարել (թեկուզ վատ, ոչինչ, սկիզբն է) եվ բաժանման մասին խոսելիս էլ չեն լացում: Ժողովուրդ կյանքը պետք է ուրախ ռիթմերով վայելել, հերիքա լացենք», «Ու սա էլ կոչվում է երգարվեստ, ցավում եմ, բայց կգերադասեյի ուղղակի չլսել հայերեն», «Բացի այդ, կարճ կիսաշրջազգեստը կամ շքեղ մեքենաները չէ, որ պետք է գեղեցկացնեն եւ մակարդակ հաղորդեն», «Էն պարի մասը մի քիչ նմանացնում եմ Լիլիթ Հովհաննսյանի «Թու թու թու» երգի տեսահոլովակին, բայց շատ լավ երգ էր Օլգա ջան, կարեւորը մեջը ռիթմ կար», «Եթե չեք սիրում, մի լսեք, շատ լավն էր ու նման չէր ոչ մի երգի»,- գրել են օգտատերերը:
Արամ Արարատյան


















































