Հայաստանցի գերծանր քաշային Յուրի Պատրիկեեւն այսօր Լոնդոնում ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի մեկնարկային տուրում 3:1 հաշվով շատ կարեւոր հաղթանակ տանելով Ռուսաստանի տիտղոսակիր մարզիկ Հասան Բարոեւի նկատմամբ` հաջորդ փուլում նույն հաշվով զիջեց իրանցի Բաշիր Արգասի Բաբաջանզադեին: Սակայն մեր ըմբիշը սփոփիչ մրցաշարում բրոնզե մեդալի համար պայքարը շարունակելու հնարավորություն դեռեւս կարող է ունենալ: Բայց դրա համար նրան անհրաժեշտ է, որպեսզի իրանցի ըմբիշը հաղթահարի նաեւ հաջորդ երկու մենամարտերը: Միայն դրանից հետո մեր մարզիկը սփոփիչ գոտեմարտերում կորցրածը մասամբ վերադարձնելու եւ օլիմպիական խաղերի երրորդ մրցանակակիր դառնալու իրավունք կստանա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: