
Այս կապակցությամբ պարզաբանումներ ստացանք ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանից: Նա նշեց. «Նման բան չկա, մայիսի 25-ին 9-րդիցիներն իրենց բնական հունով գնալու են վերջին զանգի: Չգիտեմ՝ ինչը կարող էր նման խոսակցությունների տեղիք տալ: Երևի հիմնական դպրոցներն են նման բաներ տարածքւմ »: Փոխարենը տիկին Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ շուտով ավագ դպրոցը պարտադիր է լինելու, քանի որ այժմ պարտադիր է միայն հիմնական կրթությունը: Նա մանրամասնեց. «Ուղղակի այդ հարցը դեռ խոսակցությունների մակարդակում է, ոչ մի կոնկրետ փաստաթուղթ դեռ չկա»: Հետաքրքրվեցինք՝ հնարավո°ր է ավագ դպրոցների համակարգի վերացման մասին խոսակցությունները ռեպետիտորները տարածած լինեն, քանի որ ըստ էության ավագ դպրոցների համակարգը «խփում է » նրանց գործին: Այս կապակցությամբ վարչության պետը նշեց. «Իհարկե, երբ շատ լավանա ավագ դպրոցների վիճակը, դրանք կայանան այն առումով, որ ծնողները հավատան նրանց ու իրենց երեխաներին պարապելու չտան, կվերանա նաև ռեպետիտորների համակարգը: Ուստի հնարավոր է, որ նրանք այդպիսի խոսակցություններ տարածած լինեն: Բայց ոչ մի հստակ բան ասել չեն կարող»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































