Լրահոս
Օրվա լրահոսը

Ռեպետիտորներն ավագ դպրոցների գլխին քա°ր են գցում

Օգոստոս 09,2012 12:49

Որքան մոտենում է նոր ուսումնական տարին, այնքան ավելի բուռն են դառնում այն խոսակցությունները, թե այս տարվանից 12-ամյա կրթահամակարգը վերանալու է: Aravot.am-ի հետ զրույցում մի շարք ծնողներ պատմեցին, թե երբ ցանկացել են իրենց երեխաներին տանել դպրոց՝ առաջին դասարան, Կենտրոնի վարչական շրջանի դպրոցներ, մի շարք տնօրեններ նրանց խորհուրդ են տվել սպասել, քանի որ նոր տիպի՝ 10-ամյա դպրոցներ են ստեղծվելու, որպեսզի այս տարի դպրոց ընդունված երեխաները սովորեն ոչ թե 12, այլ 10 տարի: Ավելի, նույն այդ ծնողները մեզ հետ զրույցում պնդում էին, թե այս տարվա 9-րդցիները ոչ թե տեղափոխվելու են հիմնական դպրոցից ավագ, այլ մնալու են իրենց դպրոցում, քանի որ նրանք էլ են սովորելու 10 տարի:

Այս կապակցությամբ պարզաբանումներ ստացանք ԿԳՆ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանից: Նա նշեց. «Նման բան չկա, մայիսի 25-ին 9-րդիցիներն իրենց բնական հունով գնալու են վերջին զանգի: Չգիտեմ՝ ինչը կարող էր նման խոսակցությունների տեղիք տալ: Երևի հիմնական դպրոցներն են նման բաներ տարածքւմ »: Փոխարենը տիկին Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ շուտով ավագ դպրոցը պարտադիր է լինելու, քանի որ այժմ պարտադիր է միայն հիմնական կրթությունը: Նա մանրամասնեց. «Ուղղակի այդ հարցը դեռ խոսակցությունների մակարդակում է, ոչ մի կոնկրետ փաստաթուղթ դեռ չկա»: Հետաքրքրվեցինք՝ հնարավո°ր է ավագ դպրոցների համակարգի վերացման մասին խոսակցությունները ռեպետիտորները տարածած լինեն, քանի որ ըստ էության ավագ դպրոցների համակարգը «խփում է » նրանց գործին: Այս կապակցությամբ վարչության պետը նշեց. «Իհարկե, երբ շատ լավանա ավագ դպրոցների վիճակը, դրանք կայանան այն առումով, որ ծնողները հավատան նրանց ու իրենց երեխաներին պարապելու չտան, կվերանա նաև ռեպետիտորների համակարգը: Ուստի հնարավոր է, որ նրանք այդպիսի խոսակցություններ տարածած լինեն: Բայց ոչ մի հստակ բան ասել չեն կարող»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031