Այս ամառվանից Երեւանի կենտրոնական փողոցների կարգն ու կանոնը ապահովում է ոստիկանության նոր պարեկապահակետային ծառայության գնդի ծառայողները. տղամարդ ոստիկանների հետ միասին ծառայության են դուրս գալիս նաեւ կանայք: Ամրակազմ եւ միշտ բարյացակամ ոտիկանուհիները գտնվում են ինչպես երեւանցիների, այնպես էլ զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում: Սպորտային պարերի Հայաստանի նախկին չեմպիոնուհի Արաքս Կարապետյանը արդեն չորս ամիս է, ինչ ծառայություն է իրականացնում Երեւանի փողոցներում: Նա ունի հոգեբանի մագիստրոսի կոչում, տիրապետում է նաեւ օտար լեզուների: Իր խոսքով` կարողանում է հեշտ լեզու գտնել նաեւ օրինախախտների հետ. «Միջազգայինկազմակերպությունումաշխատելեմհոգեբան: Երբիմացա, որստեղծվումէհատուկջոկատ, որոշեցիանպայմանեսէլլինելայդտեղ: Եկելեմոստիականություն, քանիորցանկանումեմծառայելիմհայրենիքին»,- ասումէԱրաքսը:
Նորաստեղծ ոստիկականական գնդի կին ոստիկանները 12-ն են: Նրանք բոլորն էլ ունեն բարձրագույն կրթություն: Տղամարդ գործընկերները անկեղծանում են, որ կանանց գալով՝ իրենք զգում են կրկնակի պատասխանատվություն, ծառայությունն էլ հաճելի է դարձել: «Սկզբումմենքվախունեինք, թեինչպեսկընդունենմեզ: Ստացվեցայնպես, որմերզգուշացումները` ուղղվածօրինախախտքաղաքացիներին, ավելիազդեցիկէ»,- ասումէկինոստիկանը:
Նոր ոստիկանները այժմ հարյուրն են, սակայն ղեկավարությունը խոստացել է` եթե փորձը տա իր դրական արդյուքները, կազմը կմեծանա, կին ոստիկանների թիվն էլ կավելանա:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: